2010թ. մայիսի 28-ին Մոսկվայի (Ռուսաստան) Կրեմլի համերգային դահլիճում տեղի ունեցավ Արա Գեւորգյանի հեղինակային համերգը:
Համերգին մասնակցեց Մոսկվայի "Ռուսկայա Ֆիլհարմոնիա" պետական սիմֆոնիկ նվագախումբը, դիրիժոր Կարեն Դուրգարյան:
Համերգի հատուկ հյուրերն էին Պեդրո Յուստաշը (դուդուկ, ֆլեյտա /Վենեսուելա/), Ռոնի Բարրակը (հարվածային գործիքներ /Լիբանան/), Կոնստանտին Մոսկովիչ (նայ /Մոլդովա/), Կիրիլ Պոզնուխովը (բալալայկա /Ռուսաստան/), "Հայաստանի ծաղիկներ" պարային համույթը, երգիչներ Աստան, Ելենա Տերլեեւան, Արման Ներսիսյանը, Սարգիս Էդվարդսը, նկարչուհի Տատյանա Արտամոնովան:
Համերգի պրոդյուսերն էր Մաքսիմ Հովհաննիսյանը:
|