2010թ. հոկտեմբերի 7-ին Կիպրոսի Նիկոսիա քաղաքում տեղի ունեցավ Արա Գեւորգյանի հեղինակային համերգը, նվիրված Կիպրոսի անկախության 50 ամյակին:
Համերգին մասնակցեց Կիպրոսի սիմֆոնիկ նվագախուբը, դիրիժոր` Կարեն Դուրգարյան:
Համերգի հատուկ հյուրերն էին "Էլեն Գրիգորյան", "Սիփան" պարային համույթները, Լարկոս Լարկուն (լաուտո), երգիչներ Սոնա Կարագալոյանը, Մարի Լուիզ Կույումջյանը եւ Մարիուս Խառալամբոսը:
|