1999թ-ի նոյեմբերին Ալեքս թատրոնում կայացած բարեգործական համերգի ժամանակ Արա Գեւորգյանի երաժշտությունը եւս մեկ անգամ գերեց հանդիսատեսին:
Համերգին մասնակցում էին
սիմֆոնիկ նվագախումբը, Արմեն Անասյանի ղեկավարությամբ, Բենիկ Իգնատյանը (դուդուկ),
Ռուբեն Հարությունյանը (զուռնա),
Տիգրան Պողոսյանը (դուդուկ, զուռնա), պարային համույթներ`
ՙԶվարթնոցը՚ ( ղեկավարներ Վարդան և Արմինե Աղաջանյաններ), ՙՄիջազգային Պարերի Դպրոցը՚ (ղեկավարներ Վարդան և Սիրանույշ Գեւորգյաններ), ՙՏավիղը՚ (ղեկավար Սոնա Ավետիսյան),
ինչպես նաեւ հանրահայտ
Պեդրո Յուսթաշը, որը նվագում է դուդուկ, շվի, ֆլեյտա եւ
Վոլթեր Ռոդրիգեսը(հարվածային գործիքներ)
Համերգին մասնակցում էին երգիչներ
Ալեքսանդր Կարապետյանը եւ
Արամ Անասյանը:
Հատուկ շնորհակալություններ բոլոր մասնակիցներին և կազմակերպիչներին: