2007թ-ի մարտի 10 - 11-ին Մոսկվայի (Ռուսաստան) Կրեմլի համերգային դահլիճում տեղի ունեցան Արա Գեւորգյանի հեղինակային համերգները:
Համերգին մասնակցում էր Յուրի Սիլանտեւի անվան պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախումբը (դիրիժոր` Կարեն Դուրգարյան), Հայաստանի պարի պետական անսամբլը (գեղարվեստական ղեկավար`Գագիկ Կարապետյան), Մոսկվայի ՙՀայորդիք՚ պարային համույթը (գեղարվեստական ղեկավար`Անահիտ Սարգսյան) :
Համերգի ռեժիսորն էր Լեւոն Իվանյանը:
Համերգին պատվավոր հյուր էին Կիրիլ Պոզնուխովը (բալալայկա) եւ Անդրանիկ Մեսրոպյանը (դուդուկահար, Մոսկվա):
Համերգը կազմակերպել էր ՙՀայ մշակույթի զարգացման՚ հիմնադրամը, նախագահ` Մեծո Իգիթյան: