2001թ.-ի Սեպտեմբերի 23-ին, կայացավ Արա Գեւորգայանի հեղինակային համերգը նվիրված
Հայաստանում Քրիստոնեությունը որպես Պետական Կրոն Ընդունման 1700 ամյակին եւ Հայաստանի անկախության 10 -րդ տարեդարձին:
Նույն օրը Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցու օծումն էր: Համերգին ներկա էին ՀՀ Նախագահ Ռ.Քոչարյանը, Արցախի Թեմի Առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը եւ այլ պատվավոր հյուրեր:
Համերգի մասնակիցներն էին` Հայաստանի Ֆիլհարմոնիկ նվագախումբը եւ երգչախումբը, խմբավարներ Ռուբեն Ասատրյան եւ Հենրիկ Անասյան (ԱՄՆ), կիթառահար Վարդան Հարությունյանը (ԱՄՆ), հանրաճանաչ երգիչներ` Ֆլորա Մարտիրոսյանը (ԱՄՆ) եւ Սալբի (ԱՄՆ), ՙԿռունկ՚ պարային համույթը, Պարի պետական անսամբլը, Ժողովրդական գործիքների համույթը եւ այլոք:
Ներկա էր 8000 հանդիսատես:
Ռեժիսոր` Լեվոն Իվանյան:
Հատուկ շնորհակալություն բոլոր մասնակիցներին եւ Հայաստանում Քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունման 1700-ամյակի կազմ. կոմիտեին եւ նախագահ` Խոսրով Հարությունյանին:
|