2006թ-ի ապրիլի 29-ին Սիդնեյ (Ավստրալիա) քաղաքում տեղի ունեցավ Արա Գեւորգյանի հեղինակային համերգը, որը կազմակերպել էր Համազգայինի ՙՍեւան՚ մասնաճյուղը:
Համերգին մասնակցում էր Սիդնեյի T.O.P.S. սիմֆոնիկ նվագախումբը, դիրիժոր` Հենրիկ Անասյան:
Համերգին մասնակցում էին նաեւ երգիչ Դանիել Դեքերը (ԱՄՆ), Էդվին Սաֆարյանը, ավստրալիայի բնիկ աբորիգեն Վաջուալո Թանին (դիդջիրիդու), համազգայինի ՙՍեւան՚, ՙՆաիրի՚ եւ Ազատ Ղարիբյանի անվան պարային համույթները:
Համերգին ներկա էր Սիդնեյի քաղաքապետը եւ ավելի քան 3000 հանդիսատես:
Շնորհակալություն Լեւոն Դեմիրյանին, Ալֆրեդ Մարգարյանին, Հարութ Մինասյանին եւ Ասատուր Հաջյանին:
|
|