Home
About
Albums
Reviews
Concerts
Photogallery
News
Contacts



English version

²ñԱրա Գևորգյանի հեղինակային համերգը տեղի ունեցավ Սարդարապատում 2002թ. մայիսի 28-ին, որը նվիրված էր Հայաստանի Առաջին Հանրապետության օրվան, Սարդարապատի ճակատամարտի 84 ամյակին և Հայաստան-Սփյուռք երկրորդ համաժողովին:
Մասնակցում էին Ազգային Օպերայի և Բալետի Սիմֆոնիկ նվագախումբը և երգչախումբը խմբավարª Կարեն Դուրգարյան, պարային համույթներ, երգիչ Դանիել Դեքերը (ԱՄՆ), հարվածային գործիքներª Առնո վան Նյուվենհաուզոն (Հոլանդիա):

Այս համերգում առաջին անգամ կատարվեց պարը երկնքում և բեմահարթակում, որին մասնակցում էին պարային համույթներ եւ ՀՀ Պաշտպանության նախարարության պարաշուտիստներª Քրիստինա Իլիկչյանը, Լարիսա Սարգսյանը, Համբարձում Սարգսյանը, Ալբերտ Հովհաննիսյանը:


Համերգին ներկա էին մոտ 20000 հանդիսատես, որոնց թվում էին նաև ՀՀ Նախագահª Ռոբերտ. Քոչարյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ամենայն Հայոց Կաթողիկոսը և բազմաթիվ պաշտոնական հյուրեր:
Հատուկ շնորհակալություններ բոլոր մասնակիցներին և կազմակերպիչներին:

Թողարկվել է նաեւ համերգի DVD տարբերակը:




Մարսել, Լիոն ( Ֆրանսիա, 2006 )
Սիդնեյ ( Ավստրալիա, 2006 )
Բեյրութ ( Լիբանան, 2004 )
Երեւան ( Հայաստան, 2003 )
Լոս Անջելես ( ԱՄՆ, 2002 )
Տորոնտո ( Կանադա, 2002 )
Սարդարապատ ( Հայաստան, 2002 )
Երեւան ( Հայաստան, 2001 )
Գլենդել ( ԱՄՆ, 1999 )