Home
About
Albums
Reviews
Concerts
Photogallery
News
Contacts




English version

ՙԱդանա՚ երգը հնչեց 2005թ-ի ապրիլի 23-ին Երեւանի ՙԿամերային երաժշտության տան՚ համերգասրահում:

Ներկա էին նախաձեռնության հեղինակներ պրն. Ռոբերտ Նազարյանը, մշակույթի նախարար Հովիկ Հովեյանը եւ ուրիշներ:


Դանիել Դեքեր
/ ԱՄՆ /
Կայ Աուհագեն
/ Գերմանիա /
Ինկա
/ Ֆինլանդիա /
Ցվետան Ցվետկով
/ Բուլղարիա /
Վիտալի Դանի
/ Մոլդովա /
Գեղամ Գրիգորյան եւ Երեւանի Կենտրոն համանյքի ՙԿիլիկիա՚ երգչախումբ, գեղ. ղեկ. Մարիկա Եդիգարյան
/ Հայաստան /

Համերգին մասնակցեցեին նաեւ Վեներա, Տաթեւիկ Գասպարյանները (Մոլդովա) եւ Անդրեն:

Համերգի համար տպագրված էր ՙԱդանա՚ ձայնասկավառակներ, որոնք բաժանվեցին հանդիսատեսին:
Հովանավոր` "KAREN STUDIO"( Երեւան):
Համերգի ռեժիսոր Լեւոն Իվանյան:

Այնուհետեւ ակցիան շարունակվեց Ծիծեռնակաբերդում, անմար կրակի շուրջ, որը ցուցադրվեց աշխարհի տարբեր հեռուստակայաններով` SNN, BBC, ORT եւ այլն:



Նկարահանվեցին 7 տեսահոլովակներ:

Բոլոր երգիչներին իրենց շնորհակալությունը հայտնեցին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին II ամենայն Հայոց կաթողիկոսը, Հ.Հ. Մշակույթի նախարար Հովիկ Հովեյանը, Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը: Երգիչները արժանացան նաեւ հայ ժողովրդի ջերմ ընդունելությանը:

Ակցիան շարունակվեց մայիսի 1-ին Նյու Յորքում, 14-ին Բոստոնում եւ 29-ին Լոս Անջելեսում կայացված Արա Գեւորգյանի հեղինակային համերգներում, որոնք նվիրված էին Հայոց ցեղասպանության 90 ամյակին: ՙԱդանա՚ երգը հնչում էր տարբեր երկրներից ժամանած հայտնի երգիչների կենդանի կատարմամբ:

Լոս Անջելեսում կատարված ՙԱդանա՚ երգի հովանավորներն էին Նուբար եւ Աննա Աֆեյաններ, Րաֆֆի եւ Նինա Ֆստկչյաններ (YerazArt):

ՙԱդանա՚ ակցիան շարունակվում է:



ԱԴԱՆԱ
Երաժշտությունը` Արա Գեւորգյանի

ԱԴԱՆԱ (mp3)
Երաժշտությունը (mp3)
Նոտաները

Խոսք` Դանիել Դեքեր (ԱՄՆ)
Երգի տեքստը անգլերեն եւ հայերենի թարգմանությունը

Երգի տեքստի հայերեն նոր մշակում
հեղինակ` Հենրիկ Անասյան



Կատարում են.
 Գեղամ Գրիգորյան եւ Երեւանի
Կենտրոն համայքի ՙԿիլիկիա՚
երգչախումբ, գեղ. ղեկ. Մարիկա
Եդիգարյան
/ Հայաստան /
 Դանիել Դեքեր
/ ԱՄՆ /




 Կայ Աուհագեն
/ Գերմանիա /




 Ինկա
/ Ֆինլանդիա /




 Լուիզ Վեռներ
/ Շվեդիա /




 Դանիել Հուլկա
/ Չեխիա /




 Հաննա Հարբո
/ Սիրիա /




 Ցվետան Ցվետկով
/ Բուլղարիա /
 Վիտալի Դանի
/ Մոլդովա /
 Վիտալի Մաչունսկի
/ Ռուսաստան /
 ՙՌետրո՚ դուետ
/ Ռումինիա /
 Էսթեր Լիվշից եւ Սվետլանա Խանին
/ Իսրաել /
 Ռուդոլֆ Ռուիվենկամպ
/ Հոլանդիա /
 Օլեսեա Պլեսկա
/ Իսպանիա /
 Տատո
/ Իտալիա /
 Սոնյա
/ Իրան /
 Սիրանա
/ Ուկրաինա /
 Սվագաթա Սանդար
/ Հնդկաստան /
 -----------------
/ Թուրքիա /


Թողարկվել է ՙԱդանա՚ ձայնասկավառակը, որի ողջ հասույթը կփոխանցվի ՀՀ ազգային բանակին: Հովանավորներ` Նուբար եւ Աննա Աֆեյաններ, Րաֆֆի եւ Նինա Ֆստկչյաններ (YerazArt), Արա Աբրահամյան, ՙԿյանքի խոսք՚ կազմակերպություն: