Յեղափոխութիւն հայ երաժշտութեան մէջ
(Արա Գէորգեանի արուեստի ուժը)
Սիրելի Արա,
քո երաժշտությունն իսկապես հայկական է. մաքուր ինչպես աղբյուրի ջուրը եւ վստահ եղիր, որ այն կգրավի աշխարհի բեմերը … Հենրիկ Անասյան, կոմպոզիտոր եւ դիրիժոր
Արա Գեւորգյանը առաջինն էր Հայաստանում, որ համատեղեց հայկական ժողովրդական եւ էլեկտրոնային գործիքները, սիմֆոնիկ նվագախումբը եւ երգչախումբը: Սերգեյ Աղաջանյան, կոմպոզիտոր
Ես աշխատել էմ աշխարհի տարբեր երաժիշտների հետ, բայց Արա Գեւորգյանն ինձ համար յուրահատուկ է իր ուրույն ոճով եւ ստեղծագործական ճաշակով: Շատ հեշտ է եւ, միեւնույն ժամանակ, հաճելի աշխատել նրա հետ: Ջիվան Գասպարյան, երաժիշտ, դուդուկահար, ՀՀ ժողովրդական արտիստ
Սիրելի Արա, հայ երաժշտության մեջ դու արեցիր այն ինչ ես էի երազում անել: Օհան Դուրյան, դիրիժոր
Երբ նայում ես Արա Գեւորգյանի նոտատետրին, կարծես քիչ նոտաներ կան այնտեղ, սակայն ունկնդրելիս այն զորեղ է եւ շատ հարուստ: Ռուբեն Ասատրյան, դիրիժոր
Արայի երաժշտութիւնը կը հմայէ հայու հոգին, մեծն ու փոքրը, տարէցն ու երիտասարդը հաւասարապէս, ու անով Արա Գէորգեանը դարձած է նորօրեայ մեկնաբանը հայ երաժշտութեան: Աղան Արքեպս. Պալօզեան
Առաջնորդ
Առաջնորդարան Հայոց Աւստրալիոյ եւ Նոր Զելանտայի
Արա Գեւորգյանը հանդիսանում է հայկական երաժշտության ժամանակակից նոր ոճի հիմնադիր` ներկայացնելով իր ստեղծագործությունները հայկական ազգային, դասական եւ ժամանակակից ռիթմերի համադրությամբ:
Արա Գեւորգյանի երաժշտական արվեստը կարծես երկնային ճանապարհներից մեկն է, որի օգնությամբ հայկական երաժշտությունը կգնա դեպի 21-րդ դար:
Սոնա Վան
Արա Գեւորգյանի երաժշտությունն իր մեջ ներառում է բոլոր երաժշտական ավանդույթներըª ստեղծելով հայկական ազգային երաժշտության եւ ժամանակակից ազդեցությունների համադրություն: Լսելով Արային, համեմատում ես նրան այնպիսի նշանավոր երաժիշտների հետ, ինչպիսիք են Ժան Միշել Ժարը եւ Մայք Օլդֆիլդը: Օնիկ Կրիկորյան, ՙԱրմենիան Ուիքլի՚ շաբաթաթերթ, (Անգլիա) 09.10.1999թ.
Մի երգի պատմություն…
Հայաստան կատարած իր այցելության ժամանակ, Դանիել Դեքերը պատահաբար լսում է Արա Գեւորգյանի ՙՄուշ՚ ստեղծագործությունը:
ՙԵս ասացի կնոջս, որ ցանկանում եմ գրել բառեր այդ ստեղծագործության համար՚, ասում է Դեքերը:
Քանի որ Դեքերը հարցազրույց էր ունեցել հեռուստատեսությամբ, այնտեղ օգնեցին նրան գտնելու եւ հանդիպելու Արա Գեւորգյանին:
Կոմպոզիտորին դուր եկավ նրա առաջարկը եւ սկսվեցին աշխատանքները:
Դեքերը գրեց բառեր աստվածաշնչյան թեմաներով եւ անվանեց այն ՙՆոյի աղոթք՚:
Նա Գեւորգյանի համար երգեց այդ երգը հեռախոսով: Արային այնքան դուր եկավ երգը, որ նա հրավիրեց Դեքերին ներկայացնելու իր ստեղծագործությունըª Առաջին Հանրապետության օրվա առիթով կազմակերպված համերգի ժամանակ: Այսպիսով, մայիսի 28-ին Սարդարապատում կայացած բացօդյա համերգի ժամանակ Դեքերը երգեց այդ երգը:
Դեքերը երգեց բազմահազարանոց հանդիսատեսի առջեւ:
Համերգից հետո մարդիկ երկար ծափահարում էին…
Հիմա Դեքերը պատրաստվում է աշխատել Գեւորգյանի հետ, ում երաժշտությունը, ինչպես ինքն է ասում, նմանացնում է ՙՅանիին՚:
ՙՓոստ-Ստենդերթ՚ շաբաթաթերթ, (ԱՄՆ) 14/07/2002
Հայ երիտասարդը այսօր կը սիրէ տուտուկը...
Կ'ըսե Արա Գէորգեան Լիբանան, 17 մայիս 2004
Գերազանցապէս ինքնատիպ, բայց ազգադրոշմ Արա Գէորգեանը`
իր հմայիչ համարուեստով Լիբանան, 13 մայիս 2004
Հունիսի 9-ին Արա Գեւորգյանի երաժշտության հնչյունները կերտեցին մի հրաշք աշխարհ, որը վերադարձրեց հանդիսատեսին իր պատմական արմատներին: ՙՀորիզոն՚, (Մոնթրեալ), 2002
…1988 թվականի երկրաշարժից հետո, Գեւորգյանը փորձում էր, հայկական երաժշտության մեջ հեղափոխություն կատարել: Նա գրեց դուդուկի համար ժամանակակից գործիքավորում, եւ ինչպես ինքն է ասում, այդ երաժշտությունը մինչ այժմ գործածվում է պարային համույթների կողմից. Հայաստանի Պարի Պետական Անսամբլ, ՙԿռունկ՚ (Հայաստան), ՙՆաիրի՚ (ԱՄՆ), ՙԶվարթնոց՚ (ԱՄՆ), ՙԱնի՚ (Կանադա) եւ այլ համույթներ: ՙԹի-Վի ընդ Ար՚, 02/04/2000
Երաժշտության նկատմամբ ունեցած սերն ու մեծ նվիրումը ժառանգել է հարազատ մորից`
սիրված երգչուհի Վալյա Սամվելյանից: թիվ 100, 2002
Յեղափոխութիւն հայ երաժշտութեան մէջ
(Արա Գէորգեանի արուեստի ուժը)
Արա Գեւորգյանի երաժշտությունը նաեւ օգտագործվել է մի շարք կինոնկարներում ինչպիսիք են` Էնդրյու Գոլդբերգի ՙՀայ Ժողովրդի պատմությունը՚, Գարի Կունցեւի ՙՏիկնիկներ՚, Արտակ Արզումանյանի ՙՃանապարհը բաց է՚, ՙԱմենափրկիչը՚ եւ այլ ֆիլմերում: ՙՆոյյան Տապան՚, 2000թ
|