ՙԱդանա՚ երգը
հնչեց 2005թ-ի ապրիլի 23-ին Երեւանի ՙԿամերային երաժշտության տան՚ համերգասրահում:
Ներկա էին նախաձեռնության հեղինակներ պրն. Ռոբերտ Նազարյանը, մշակույթի նախարար Հովիկ Հովեյանը եւ ուրիշներ:
Դանիել Դեքեր
/ ԱՄՆ /
Կայ Աուհագեն
/ Գերմանիա /
Ինկա
/ Ֆինլանդիա /
Ցվետան Ցվետկով
/ Բուլղարիա /
Վիտալի Դանի
/ Մոլդովա /
Գեղամ Գրիգորյան եւ Երեւանի Կենտրոն համանյքի ՙԿիլիկիա՚ երգչախումբ, գեղ. ղեկ. Մարիկա Եդիգարյան
/ Հայաստան /
Համերգին մասնակցեցեին նաեւ Վեներա, Տաթեւիկ Գասպարյանները (Մոլդովա) եւ Անդրեն:
Համերգի համար տպագրված էր ՙԱդանա՚ ձայնասկավառակներ, որոնք բաժանվեցին հանդիսատեսին:
Հովանավոր` "KAREN STUDIO"( Երեւան):
Համերգի ռեժիսոր Լեւոն Իվանյան:
Այնուհետեւ ակցիան շարունակվեց Ծիծեռնակաբերդում, անմար կրակի շուրջ, որը ցուցադրվեց
աշխարհի տարբեր հեռուստակայաններով` SNN, BBC, ORT եւ այլն:
Նկարահանվեցին 7 տեսահոլովակներ:
Բոլոր երգիչներին իրենց շնորհակալությունը հայտնեցին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին II ամենայն Հայոց կաթողիկոսը, Հ.Հ. Մշակույթի նախարար Հովիկ Հովեյանը, Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը:
Երգիչները արժանացան նաեւ հայ ժողովրդի ջերմ ընդունելությանը:
Ակցիան շարունակվեց մայիսի 1-ին Նյու Յորքում, 14-ին Բոստոնում եւ 29-ին Լոս Անջելեսում կայացված Արա Գեւորգյանի հեղինակային համերգներում, որոնք նվիրված էին Հայոց ցեղասպանության 90 ամյակին:
ՙԱդանա՚ երգը հնչում էր տարբեր երկրներից ժամանած հայտնի երգիչների կենդանի կատարմամբ:
Լոս Անջելեսում կատարված ՙԱդանա՚ երգի հովանավորներն էին Նուբար եւ Աննա Աֆեյաններ, Րաֆֆի եւ Նինա Ֆստկչյաններ (YerazArt):
Թողարկվել է ՙԱդանա՚ ձայնասկավառակը, որի ողջ հասույթը կփոխանցվի ՀՀ ազգային բանակին:
Հովանավորներ` Նուբար եւ Աննա Աֆեյաններ, Րաֆֆի եւ Նինա Ֆստկչյաններ (YerazArt), Արա Աբրահամյան, ՙԿյանքի խոսք՚ կազմակերպություն: